Բրիտանական The Sun թերթի փոխանցմամբ՝ Air India ավիաընկերությունը Կալկաթայի օդանավակայանում գտել է 13 տարի առաջ կորած Boeing 737-200 ինքնաթիռը և այժմ կարող է ենթարկվել խոշոր տուգանքի՝ կայանման համար։
«Air India-ն պնդում էր, որ 2012 թվականին կորցրել է իր ինքնաթիռներից մեկը Կալկաթայի օդանավակայանում։ Ինքնաթիռը, ըստ երևույթին, գրանցված չի եղել մինչև այն պահը, երբ օդանավակայանը կապ է հաստատել Air India-ի հետ՝ Boeing 737-200-ը հեռացնելու խնդրանքով», – նշվում է հոդվածում։
Հրատարակության տվյալներով՝ ոչ ոք չէր հիշում ինքնաթիռի մասին, մինչև օդանավակայանը չխնդրեց Air India-ին հեռացնել Boeing 737-200-ը, որը այս ամբողջ ընթացքում կայանված էր այնտեղ։