Ես հայտնի եմ տիտղոսներով, ոչ թե հիմարություններով․ Մոուրինյու

«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հերթական ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել։ Այս մասին հայտնում է Goal-ը:

«Ֆարենսեի» դեմ խաղից առաջ լրագրողը հարց է ուղղել, թե արդյոք ասուլիսների ժամանակ հնչեղ հայտարարություններ անելը հոգեբանական հնարք է եղել և մարտավարության մաս կազմել:

«Կներեք, բայց կարծում եմ՝ ես հայտնի եմ իմ հաջողություններով, նվաճած տիտղոսներով, այլ ոչ թե այն հիմարություններով, որ ժամանակ առ ժամանակ ասել եմ», – ասել է պորտուգալացին:

Leave a Comment