Իգոր Կոստյուկը հաստատվել է Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է ակումբի կայքը։
50-ամյա մասնագետը նոյեմբերից էր կատարում գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները Ալեքսանդր Շովկովսկու հեռացումից հետո։
Ուկրաինայի առաջնության 16 տուրից հետո Կիևի «Դինամոն» չորրորդ տեղում է։
Դեկտեմբերի 18-ին Կոստյուկի ղեկավարությամբ ուկրաինական թիմը Կոնֆերենցիաների լիգայի վերջին տուրում կընդունի Հայաստանի չեմպիոն «Նոային»։