Այնթափի ասեղնագործությունը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

Հայկական ասեղնագործության խորհրդանշական ոճերից մեկը՝ Այնթափի ասեղնագործությունը, պաշտոնապես ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում, հայտնում է Zartonk Media-ն։

Որոշումն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեի 20-րդ նստաշրջանում, որը կայացել է Նյու Դելիում՝ 2025 թվականի դեկտեմբերի 8–13-ը։

Այնթափի ասեղնագործությունը բնորոշվում է կտրվածքի, ձգված թելի և ատլասե կարի համադրությամբ և սերտորեն կապված է Օսմանյան շրջանի Այնթափի հայ համայնքի հետ։

Արհեստը դարեր շարունակ փոխանցվել է սերնդեսերունդ՝ հիմնականում հայ կանանց միջոցով, և կիրառվել է առօրյա կենցաղում՝ սեղանի ծածկոցների, սպիտակեղենի և դեկորատիվ գործվածքների պատրաստման համար։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս որոշումը կարևոր քայլ է հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության ճանաչման և պահպանման գործում։

Leave a Comment