Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ում կես դարի ընթացքում առաջին անգամ նկատվում է հակադարձ միգրացիա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր քաղաքականության արդյունքում Միացյալ Նահանգները կես դարի ընթացքում առաջին անգամ ականատես է եղել ներգաղթյալների արտահոսքի։

«50 տարվա ընթացքում առաջին անգամ մենք տեսնում ենք հակադարձ միգրացիա, քանի որ միգրանտները վերադառնում են տուն՝ ամերիկացիների համար թողնելով ավելի շատ բնակարաններ և աշխատատեղեր»,-ասել է նա իր հայրենակիցներին ուղղված ուղերձում։

Ամերիկացի առաջնորդը բազմիցս արտահայտվել է ներգաղթային քաղաքականության խստացման օգտին և հայտարարել, որ մտադիր է իրականացնել ամերիկյան պատմության մեջ անօրինական ներգաղթյալների արտաքսման ամենամեծ գործողությունը։

Leave a Comment