Գուտերեշը հեռախոսազրույց է ունեցել Մադուրոյի հետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ, որի ընթացքում քննարկել է տարածաշրջանում լարվածության աճը։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ՝ տարածաշրջանում առկա լարվածության վերաբերյալ։ Զրույցի ընթացքում գլխավոր քարտուղարը վերահաստատել է ՄԱԿ-ի դիրքորոշումը՝ անդամ պետությունների կողմից միջազգային իրավունքը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը հարգելու, զսպվածություն ցուցաբերելու և լարվածությունը նվազեցնելու անհրաժեշտության վերաբերյալ՝ տարածաշրջանային կայունությունը պահպանելու համար», – ասվում է լրագրողներին տարածված հայտարարության մեջ։

Leave a Comment