Politico. ՌԴ-ն և ԱՄՆ-ն այս շաբաթավերջին Մայամիում բանակցություններ կանցկացնեն Ուկրաինայի հարցով

Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները, ինչպես սպասվում է, այս շաբաթավերջին կհանդիպեն Մայամիում, Ֆլորիդա,՝ քննարկելու Ուկրաինայի հակամարտության կարգավորումը։ Այս մասին հայտնել է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Հրապարակումը նշում է, որ խորհրդակցություններին, հավանաբար, կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։

Leave a Comment