«Բարսելոնայի» լեգենդար նախկին կիսապաշտպան և գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը կարող է գլխավորել Լոնդոնի «Տոտենհեմը», հայտնում է լրագրող Ջիո Ձանետին։
Աղբյուրի տեղեկություններով՝ եթե «Տոտենհեմի» ղեկավարությունը ցանկանում է պայմանագիր կնքել Չավիի հետ, ապա պետք է ձեռք բերի «Լոս Անջելես Գելաքսիի» 26-ամյա կենտրոնական կիսապաշտպան Ռիկի Պուջին, որը «Բարսելոնայի» սան է։
Չավին կարծում է, որ «Տոտենհեմի» կիսապաշտպանությանը անհրաժեշտ է ստեղծագործ խաղացող։ Ավելին, նա կցանկանար Գավիին տեսնել լոնդոնյան թիմում, սակայն հասկանում է, որ «Բարսելոնան» նրան չի վաճառի։
«Տոտենհեմի» ներկայիս գլխավոր մարզիչը Թոմաս Ֆրանկն է, որը թիմի ղեկը ստանձնել է ընթացիկ մրցաշրջանի սկզբում։ Նրա գլխավորությամբ անցկացված 16 խաղից հետո «Տոտենհեմը» Պրեմիեր լիգայում, 22 միավորով, զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։