Առաջարկում եմ կրկին կարդալ «Անլռելի զանգակատունը». գուցե պարզվի՝ Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել. Հակոբյան


Աննա Հակոբյանը շարունակում է անդրադառնալ Լևոն Թոքմաջյանի՝ Պարույր Սևակի քանդակի շուրջ բարձրացած աղմուկին ու քննադատություններին: Նա սոցցանցի իր էջում մի հատված է հրապարակել Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից և գրել.


 


«Երեկ սկսեցի վերընթերցել «Անլռելի զանգակատունը»։ Առաջարկում եմ համանուն կոմպոզիցիայի մասին գնահատական հնչեցրած հայրենակիցներիս անպայման նորից կարդալ պոեմը:


Գուցե պարզվի, որ Լևոն Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել։


 


Հ. Գ. Շնորհակալ եմ, նախորդ գրառմանս հետաքրքիր և բովանդակային արձագանքողներին։


 


Կրթվելը նորաձև է շարժումը ծաղրողներին ուզում եմ ասել՝ արդեն ձանձրալի եք։


 


Իսկ մասնագիտական համայնքին քաջալերում եմ ավելի համարձակ և բաց լինել։ Այս թեմայով գրառումներս 150 հազար մարդու է հասանելի եղել։ Վստահ եմ՝ մի քանի հազարը արվեստագետներ են, որ սեփական կոմֆորտ զոնաներում քննարկում են թե քանդակը, և թե գրառոոմներս։ Ափսոս, որ մեզ՝ արվեստի հարցում անգրագետներիս նրանց կարծիքը այդպես էլ հասանելի չի դառնում։ Բա այդ դեպքում ինչպե՞ս կրթվենք, լավը վատից ո՞նց տարբերենք»։


 

Աննա Հակոբյանն ավելի վաղ արված մեկ այլ անդրադարձում ի թիվս այլ արձանագրումների, նաև գրել էր.


 


«Լևոն Թոքմանջյանը, ուրեմն, քանդակել է ոչ թե Պարույր Սևակի դեմքը, այլ «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես, ինչպես ինքն է դա տեսնում և այնպես, ինչպես մենք դա չենք տեսնում։ Դրա համար էլ Լևոն Թոքմանջյանն է քանդակագործը, իսկ մենք ամենքս մեր գործին ենք և կարծես թե արվեստից, նկարչությունից ու քանդակներից շատ բան չենք հասկանում»:


 

Դիտումների քանակ3

Leave a Comment