«Վասկո դա Գամայի» երիտասարդ բրազիլացի հարձակվող Ռայանը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեաl», հաղորդում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» պատրաստվում է 19-ամյա ֆուտբոլիստի համար կատարել առաջին առաջարկը, որը կկազմի 50 միլիոն եվրո։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բարսելոնան» արդեն առաջարկ է ներկայացրել բրազիլական ակումբին Ռայանի տրանսֆերի համար։
2025 թվականին Ռայանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 55 հանդիպման՝ խփելով 20 գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։
19-ամյա խաղացողի գործող պայմանագիրը «Վասկո դա Գամայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ավարտը։ Նրա տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 25 միլիոն եվրո։