Դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Մայակովսկի գյուղում Երևանի բնակիչ 37-ամյա Ն․ Ս․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, ապա գազատար խողովակի հենասյանը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 46-ամյա Լ․ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռվել է քրեական վարույթ։