Լճացման պատճառն այն է, որ նա շատ ընտանեկան մարդ է․ Տարպիշչևը՝ Խաչանովի մասին

Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը խոսել է հայ թենիսիստ Կարեն Խաչանովի (18-րդ ռակետ) լճացման պատճառների մասին, հայտնում է Матч ТВ-ն։

«Լճացման պատճառն այն է, որ նա շատ ընտանեկան մարդ է։ Նրա համար ընտանեկան կյանքը միշտ առաջնային է եղել։ Խաչանովը մրցաշարերին մասնակցելու փոխարեն նախընտրում էր տանը մնալ։ Այդ ամենը խոչընդոտեց նրա առաջընթացին։

Այժմ նրա մոտ երկրորդ շնչառություն է բացվել։ Մինչև այս տարվա կեսը Խաչանովը շատ լավ թենիս էր ցուցադրում, հետո վնասվածքը խանգարեց։ Վերջին մրցախաղում Կարենը ոչինչ չկարողացավ անել»,- ասել է Տարպիշչևը։

Leave a Comment