Արագածոտնի թեմը վաղը Մայր Աթոռում միասնական ժամերգության է հրավիրում

Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա միասնական ժամերգություն։

«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, միասնական ժամերգությունը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը միասնական ժամերգությանը։ Միասին աղոթենք անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, ազատազրկված ու գերեվարված զավակների և մեր Սուրբ Եկեղեցու անսասանության համար»,- նշվում է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպած տասը եպիսկոպոսներ հանդես էին եկել հայտարարությամբ՝ նշելով, որ նույն օրը՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, հրավիրում են հավատավոր ժողովրդին հավաքվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին «հանգստի կոչելու» պահանջով։

Եպիսկոպոսների հայտարարությունում, մասնավորապես, նշվում է․
«Սույն թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, եկեք և միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով»։

Leave a Comment