«Նրանք թքած ունեն՝ Արևելքում ՆԱՏՕ-ի ընդլայնման մեկ ալիքը հետևում է մյուսին». Պուտինը պահանջել է կատարել Մոսկվային տրված խոստումը

Ռուսաստանը պահանջում է կատարել Մոսկվային տրված խոստումները Արևելքում ՆԱՏՕ-ի
չընդլայնման վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության
նախարարության կոլեգիայի նիստում։

«Մենք պարզապես պահանջում ենք կատարել մեզ տրված խոստումները։ Հրապարակայնորեն
հայտարարվել է, չէ՞, որ դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ոչ մի ընդլայնում չի լինի։ Եվ ի՞նչ։
Նրանք թքած ունեն՝ ընդլայնման մեկ ալիքը մյուսի հետևից։ Մենք որևէ հատուկ բան չենք
պահանջում։ Մենք, կրկնում եմ, պահանջում ենք մեզ տրված խոստումները կատարել»,-
ասել է Ռուսաստանի առաջնորդը։

Պուտինի խոսքով՝ արևմտյան երկրները ապակառուցողական գործիքներ են օգտագործել
Ռուսաստանի ներքին քաղաքականության վրա ազդելու համար՝ ներսից անկայունացնելով
երկրի իրավիճակը։ «Եվրոպական խոճկորները» միացել են ԱՄՆ նախորդ վարչակազմին և
հույս ունեն փրկվել մեր երկրի փլատակների վրա, հայտարարել է Պուտինը։

Leave a Comment