Արագածոտնի թեմը ևս հրավիրում է Մայր Աթոռ՝ միասնական ժամերգության

Դեկտեմբերի 18-ին ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ժամը 17:00-ին․ տեղեկանում ենք Արագածոտնի թեմի Facebook-ի էջում տեղադրված հայտարարությունից։

«Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը միասնական ժամերգությանը:

Միասին աղոթենք անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, ազատազրկված ու գերեվարված զավակների և մեր Սուրբ Եկեղեցու անսասանության համար»,- ասված է հայտարարությունում:

Նշենք, որ այսօր հայտարարություն էին տարածել նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսներն ու քաղաքացիներին հրավիրել Մայր Աթոռ՝ «Կաթողիկոսին հանգստի ուղարկելու կոչ-պահանջով»։

 

Leave a Comment