Արման Ծառուկյանը հայտարարել է, որ UFC-324 մրցաշարի թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնական գոտու պայքարում կլինի Փեդի Փիմբլեթ – Ջասթին Գեյջի մենամարտի փոխարինող մարտիկը, տեղեկացնում է TNT Sports-ը։
«Նույնիսկ եթե մենամարտին 5-10 օր մնացած լինի, կընդունեմ առաջարկը։ Կհետևեմ քաշիս ու կլինեմ մարզավիճակում։ Կմարզվեմ, կանցկացնեմ սպարինգներ` փորձելով չստանալ վնասվածք։ Ամբողջությամբ պատրաստ կլինեմ մենամարտին։
Ամանորը կդիմավորեմ Հայաստանում, այնուհետև կմեկնեմ Լաս Վեգաս՝ Փիմբլեթ – Գեյջի մենամարտին։ Մեր քաշում ամեն ինչ բարդ է, բայց պատրաստ կլինեմ»,- նշել է հայ մարտիկը։
UFC-324 մրցաշարը կկայանա 2026թ. հունվարի 25-ին Լաս Վեգասում։