Բաքվի ու Անկարայի՝ ռազմական փոխօգնության մասին հուշագրի վավերացման ֆոնին՝ տարածաշրջանում հնարավոր թեժացումներ են կանխատեսում շատ վերլուծաբաններ: Անկարան ու Բաքուն վերահաստատում են, որ պատրաստ են ռազմական օգնություն տալ մեկը մյուսին որևէ մեկի դեմ հարձակման դեպքում: Հարավային Կովկասում արդեն հաստատված խաղաղության մասին հայտարարությունների ֆոնին՝ բրիտանական «Էկոնոմիստ» պարբերականի հրապարակած հոդվածում 2026 թվականին որպես հավանական սրվող հակամարտություն է ներկայացվել նաև հայ-ադրբեջանականը: