ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի վերջին` 6-րդ տուրի «Դինամո Կիև» – «Նոա» հանդիպման մրցավարական անձնակազմը։
Գլխավոր մրցավար է նշանակվել Յուջին Ջայան (Ալբանիա), որին եզրերում կօգնեն Արբեր Պեման (Ալբանիա) ու Ռեյդի Ավդոն (Ալբանիա)։ Տեսաօգնականը կլինի Յերուն Մանսխոտը (Նիդերլանդներ), նրա օգնականը` Ալբերտ Դոդան (Ալբանիա), չորրորդ պաշտոնյան` Օլսիոն Իզերայը (Ալբանիա)։
«Դինամո» – «Նոա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին։