Զանգում են WhatsApp–ով, ներկայանում որպես ԿԳՄՍՆ աշխատակիցներ և փորձում ստանալ տարբեր տեսակի տեղեկություններ

«Տեղեկացնում ենք, որ նշված զանգերը կեղծ են և ԿԳՄՍ նախարարության հետ որևէ առնչություն չունեն։

Խնդրում ենք.

չտրամադրել որևէ տեղեկատվություն,

չպատասխանել նման զանգերին կամ հաղորդագրություններին,

նման դեպքերի մասին անմիջապես տեղեկացնել նախարարությանը կամ համապատասխան իրավասու մարմիններին։

Հորդորում ենք լինել զգոն և պահպանել տեղեկատվական անվտանգությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment