Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 10-16-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 10-16-ը:

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
◾️ Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում՝ դեկտեմբերի 14-ին:

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Արաբկիրում՝ դեկտեմբերի 13-ին,
◾️ Կենտրոնում, Շենգավիթում և Նոր Նորքում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Leave a Comment