ԿԳՄՍ նախարարության աշխատակիցների անունից WhatsApp հավելվածի միջոցով զանգեր են իրականացվում կեղծ օգտատերերի կողմից

Հարգելի՛ քաղաքացիներ, ԿԳՄՍ նախարարության ոլորտային կառույցների ներկայացուցիչներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ վերջին շրջանում ԿԳՄՍ նախարարության աշխատակիցների անունից WhatsApp հավելվածի միջոցով զանգեր են իրականացվում կեղծ օգտատերերի կողմից, որոնք ներկայանում են որպես նախարարի աշխատակազմի ներկայացուցիչներ և փորձում  ստանալ տարբեր տեսակի տեղեկություններ, այդ թվում՝ անձնական  տվյալներ։

Տեղեկացնում ենք, որ նշված զանգերը կեղծ են և ԿԳՄՍ նախարարության հետ որևէ առնչություն չունեն։

Խնդրում ենք.

Կարդացեք նաև

🔹չտրամադրել որևէ տեղեկատվություն,

🔹չպատասխանել նման զանգերին կամ հաղորդագրություններին,

🔹 նման դեպքերի մասին անմիջապես տեղեկացնել նախարարությանը կամ համապատասխան իրավասու մարմիններին։

Հորդորում ենք լինել զգոն և պահպանել տեղեկատվական անվտանգությունը։

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment