«Ֆլամենգոն» «Ռեալից» մեծ ակումբ է․ Սաուլ

«Ֆլամենգոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը հայտարարել է, որ բրազիլական ակումբն ավելի մեծ է, քան «Ռեալը»: Այս մասին հաղորդում է AS-ը:

«Ֆլամենգոն» «Ռեալից» մեծ ակումբ է: «Ռեալը» մեծ հաշվով իրական երկրպագուներ չունի: Այո՛, թիմը հայտնի է իր հաղթանակների, հաջողությունների շնորհիվ, բայց երբ մտնում ես «Ռեալի» ստադիոն, ոչինչ չես զգում, իսկ երբ մտնում ես «Մարականա», ստադիոնը միշտ լեցուն է երկրպագուներով, մթնոլորտը ֆանտաստիկ է»,- ասել է Սաուլ Նիգեսը:

Leave a Comment