Toyota–ի վարորդը Երևանում երթևեկում է հանդիպակաց գոտիով․ նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն (ՎԻԴԵՈ)

Հայտնաբերվել է Երևանում հանդիպակաց գոտիով երթևեկող Toyota–ի վարորդը․ ՎԻԴԵՈ

Toyota–ի վարորդը Երևանում երթևեկում է հանդիպակաց գոտիով․ նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերի 16-ին համացանցում մի տեսանյութ էր շրջանառվում. «Տոյոտայի» վարորդը, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, մայրաքաղաքի Գրիբոյեդովի փողոցում երթևեկում էր հանդիպակաց՝ ստեղծելով վթարային իրավիճակ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։


Նույն կերպ վարում էր նաև Հրաչյա Քոչարի փողոցում։


«Մայրաքաղաքի պարեկները նույն օրը վերոհիշյալ «Տոյոտան» հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն», – նշվում է հաղորդագրության մեջ։



Leave a Comment