Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան կնախընտրեր ռուս-ուկրաինական հակամարտության արմատական պատճառները լուծել դիվանագիտական ճանապարհով, սակայն եթե բանակցությունները մերժվեն, Ռուսաստանը կդիմի ռազմական գործողությունների։
«Մենք կնախընտրեինք դա անել և լուծել հակամարտության արմատական պատճառները դիվանագիտական ճանապարհով, սակայն եթե Ուկրաինան և նրա արտասահմանյան հովանավորները հրաժարվեն մասնակցել առարկայական քննարկումների, Ռուսաստանը կհասնի իր նպատակներին ռազմական ճանապարհով», – ասել է Պուտինը Պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում։
Նա նշել է, որ Ուկրաինան ունի ՆԱՏՕ-ի երկրների ներուժը, այդ թվում՝ լայնածավալ ռազմական օգնության, հետախուզական տվյալների փոխանակման, հրահանգիչների և վարձկանների մասնակցության հարցում։
Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերը կպահպանեն գլխավոր դերը աշխարհում զսպման և ուժերի հավասարակշռության պահպանման գործում։
Ավելին, Պուտինը հրամայել է արագացնել ռոբոտաշինության և արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրումը բանակում, ինչպես նաև ակտիվորեն զարգացնել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը արտասահմանյան երկրների հետ։