Պատմություն պատմելը գիտելիք փոխանցելու արդյունավետ միջոցներից մեկն է, սակայն մեր դպրոցներում երեխաներին չեն սովորեցնում պատմվածքներ գրել։ Երեխաները հիմնականում սահմանափակվում են շարադրություններով ու փոխադրություններով։ Կրթության տապանի այս թողարկմանը հեղինակը ներկայացնում է պատմվածք գրելու հիմնական սկզբունքները՝ նպատակի սահմանում, ժամանակային հստակ ընթացք, միջավայրի և կերպարների իմաստավորված ընտրություն և առանցքային իրադարձության ձևավորում։