Իտալիայի հավաքականի նախկին ավագ և «Ոսկե գնդակի» դափնեկիր Ֆաբիո Կանավարոն, որը ներկայումս զբաղեցնում է Ուզբեկստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, կանխատեսել է, թե որ ակումբը ընթացիկ մրցաշրջանում կդառնա Իտալիայի չեմպիոն։
«Ինձ համար պատասխանն ակնհայտ է՝ «Նապոլին» կրկին կդառնա չեմպիոն, թեև «Ինտերն» ավելի ուժեղ է։ «Միլանի» ղեկին Ալեգրին է․ նա շատ խորամանկ «աղվես» է։ Բացի այդ՝ նրանց բացակայությունը եվրագավաթներում կարևոր գործոն է։ «Ռոման» էլ մեկ քայլ առաջ է թուրինյան «Յուվենտուսից»», — Կանավարոյի խոսքերը մեջբերում է pianetamilan.it-ը։
Նշենք, որ Ա Սերիայում կայացած 15 տուրերից հետո «Ինտերը» 33 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդը «Միլանն» է՝ 32 միավորով, իսկ լավագույն քառյակը եզրափակում են գործող չեմպիոն «Նապոլին» և «Ռոման»՝ համապատասխանաբար 31 և 30 միավորով։