Մբապեն շահել է ՊՍԺ-ի դեմ դատական գործը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն շահել է ՊՍԺ-ի դեմ դատական գործը, որը կապված էր չվճարված աշխատավարձի հետ։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը:

2024 թվականի սեպտեմբերին Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգան (LFP) պարտավորեցրել էր փարիզյան ակումբին հարձակվողին վճարել 55 միլիոն եվրո՝ որպես չվճարված աշխատավարձ։ Ավելի ուշ Մբապեն դիմել էր LFP-ի կարգապահական կոմիտե՝ չկատարված վճարումների փաստով, սակայն դիմումը մերժվել էր, քանի որ ակումբը Փարիզում դատի էր տվել LFP-ին:

Ֆինանսական պահանջներից բացի, Մբապեն ակումբի դեմ բողոք էր ներկայացրել հոգեբանական ճնշման համար, ինչպես նաև մեղադրել էր ՊՍԺ-ին 2023 թվականին նոր պայմանագիր ստորագրելուն ուղղված պարտադրանքի համար. այդ ժամանակ նրան ժամանակավորապես հեռացրել էին հիմնական թիմի հետ մարզումներից: Ըստ վերջին տվյալների՝ Կիլիանը ակումբից պահանջում էր 253 միլիոն եվրո, իսկ ՊՍԺ-ն նախկին խաղացողից՝ 440 միլիոն եվրո:

Փարիզի աշխատանքային վեճերի դատարանը միաձայն որոշում է կայացրել հօգուտ Մբապեի. փարիզյան ակումբը պետք է նրան վճարի 61 միլիոն եվրո՝ ներառյալ արձակուրդային վճարները: ՊՍԺ-ի հայցն ամբողջությամբ մերժվել է:

Ակումբը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում դատարանի ամբողջական որոշումը հրապարակել իր պաշտոնական կայքում: Փարիզցիները կարող են բողոքարկել որոշումը:

Leave a Comment