Ազատագրվել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտինը՝ 2025-ի ռազմական հատուկ գործողության մասին

https://arm.sputniknews.ru/20251217/azatagrvel-e-aveli-qan-300-bnakavajr-putiny-2025-i-razmakan-hatuk-gvortsvoghutjan-masin-96968101.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/11/96964461_130:0:1090:720_1920x0_80_0_0_cb53a0081793b30733e1b3ee352bdd0d.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, видео

տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Պուտինի մասնակցությամբ պաշտպանության նախարարության կոլեգիայի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հատուկ ռազմական գործողության ընթացքում զոհված մարտիկներին:

Ռուսաստանի բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր, այդ թվում՝ խոշոր քաղաքներ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում:

Պուտինի խոսքով՝ ռազմական հատուկ գործողության (ՌՀԳ) գոտում ՌԴ ԶՈւ-ն ռազմավարական նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել և այն ամուր պահում է ամբողջ ճակատային գծում, Ռուսաստանի բանակը ջախջախում է հակառակորդին, այդ թվում՝ արևմտյան ռազմական կենտրոններում վերապատրաստված էլիտար ստորաբաժանումները։ Ռուսաստանի նախագահը 2025 թվականը անվանել է ՌՀԳ խնդիրների լուծման գործում կարևոր փուլ։

Մեկ րոպե լռությամբ հարգելով զոհված զինծառայողների հիշատակը` Վլադիմիր Պուտինը նշել է, որ պետությունն ամեն ինչ անելու է նրանց ընտանիքներին աջակցելու համար: Նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը հպարտանում է առաջնագծում կռվող զինվորների և սպաների սխրանքներով:

Պուտինը հայտարարել է, որ Կիևի ռեժիմի թիկունքում աշխարհի խոշորագույն ռազմաքաղաքական դաշինքի ներուժն է, և նման բարդ պայմաններում ՌԴ ԶՈւ-ն ցույց է տալիս բարձր մարտունակություն և պատրաստվածություն: Ռուսաստանի բանակը անընդհատ կատարելագործվում է, հրթիռային համալիրները, անօդաչու թռչող սարքերը, ռոբոտաշինությունը անընդհատ ընդունվում են զորքեր:

««Բուրեվեստնիկը» և «Պոսեյդոնը» դեռ երկար կմնան իրենց տեսակի մեջ եզակի զինատեսակներ, իսկ մինչև տարեվերջ մարտական հերթապահության կհանձնվի «Օրեշնիկ» համալիրը», ասել է Պուտինը:

Ռուսաստանի բանակը հետևողականորեն լուծելու է անվտանգության բուֆերային գոտու ընդլայնման խնդիրը։

«Մենք կնախընտրեինք դիվանագիտության միջոցով վերացնել հակամարտության բուն պատճառները, բայց եթե մեզ հետ բանակցելուց հրաժարվեն, պատմական հողերի ազատագրմանը Ռուսաստանը կհասնի ռազմական ճանապարհով», – ընդգծել է ՌԴ նախագահը:

Պուտինը սուտ և զառանցանք է անվանել Եվրոպայի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասին պնդումները: Նա նշել է, որ եվրոպական քաղաքական գործիչներն սրում են «հիստերիայի աստիճանը» և «սարսափեցնում են» ՌԴ-ի հետ բախման անխուսափելիության մասին ապատեղեկատվությամբ:

Մինչդեռ, Պուտինի խոսքով, ՌԴ ռազմավարական միջուկային ուժերը կպահպանեն ագրեսորին զսպելու և աշխարհում ուժերի հավասարակշռությունը պահպանելու իրենց հիմնական դերը:

Leave a Comment