«Մանչեսթեր Սիթին» և Իտալիայի ազգային հավաքականը ներկայացնող Ջանլուիջի Դոնարուման ճանաչվել է 2025 թվականի լավագույն դարպասապահ, հաղորդում է ՖԻՖԱ-ն:
Իտալացին մրցանակը ստացել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի The Best մրցանակաբաշխության ժամանակ:
Քվեարկությանը մասնակցել են ազգային հավաքականների ավագներն ու գլխավոր մարզիչները, ինչպես նաև լրագրողներ ու երկրպագուներ:
2025 թվականին իտալացին ՊՍԺ-ի կազմում դարձել է Չեմպիոնների լիգայի, Ֆրանսիայի առաջնության ու Ֆրանսիայի գավաթի հաղթող, նաև հասել է աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ:
Ամռանը 26-ամյա դարպասապահը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»: