17 դեկտեմբերի 2025 – 13:26 AMT
PanARMENIAN.Net – Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացել էFIFA The Best մրցանակաբաշխությունը, որի ընթացքում ՖԻՖԱ-ն հայտարարեցտարվա լավագույն ֆուտբոլիստի, դարպասապահիու մարզչի անունները։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյաննուավագ Էդուարդ Սպերցյանը նույնպես մասնակցել են նշված անվանակարգերի քվեարկությանը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Եղիշե Մելիքյանը քվեարկել է հետևյալ կերպ․
Լավագույն ֆուտբոլիստ
- Լամին Յամալ
- Ուսման Դեմբելե
- Վիտինյա
Լավագույն մարզիչ
- Լուիս Էնրիկե
- Հանս-Դիտեր Ֆլիկ
- Միկել Արտետա
Լավագույն դարպասապահ
- Ջանլուիջի Դոննարումա
- Յան Զոմեր
- Դավիդ Ռայա
Էդուարդ Սպերցյանը քվեարկել է հետևյալ կերպ։
Լավագույն ֆուտբոլիստ
- Ուսման Դեմբելե
- Պեդրի
- Կիլիան Մբապե
Լավագույն մարզիչ
- Լուիս Էնրիկե
- Առնե Սլոթ
- Միկել Արտետա
Լավագույն դարպասապահ
- Ջանլուիջի Դոննարումա
- Յան Զոմեր
- Տիբո Կուրտուա
2025 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Փարիզի «Սեն Ժերմենում» և Ֆրանսիայի ազգային հավաքականում հանդես եկող հարձակվող Ուսման Դեմբելեն, լավագույն մարզչի տիտղոսին արժանացել է փարիզյան թիմը գլխավորող Լուիս Էնրիկեն, լավագույն դարպասապահ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթի»-ի և Իտալիայի հավաքականի ներկայացուցիչ Ջանլուիջի Դոնարուման։