Լևերկուզենի «Բայերի» գլխավոր տնօրեն Ֆեռնանդո Կարոն խոսել է Մադրիդի «Ռեալում» Չաբի Ալոնսոյի աշխատանքի մասին, հայտնում է ESPN-ը:
«Մենք ուզում էինք, որ Չաբին մնա «Բայերում», բայց նաև հասկանում էինք՝ նա շատ տաղանդավոր մարզիչ է և առաջարկ ունի «Ռեալից»: Սակայն Մադրիդում նա հայտնվել է լրիվ այլ վիճակում:
Ալոնսոն միայնակ է մնացել և միշտ քննադատության թիրախ է դառնում: Լևերկուզենում նրա վիճակը լրիվ այլ էր: Մենք միասին նույն ուղղությամբ էինք շարժվում և նրան միայնակ չէինք թողնում»,- ասել է Ֆեռնանդո Կարոն:
«Բայերի» ղեկին Ալոնսոն դարձել է Գերմանիայի չեմպիոն ու գավաթակիր: