Դեմբելեն՝ 2025 թվականի լավագույն ֆուտբոլիստ․ IFFHS

Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է 2025 թվականի լավագույն խաղացողի քվեարկության արդյունքները:

Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն: Ֆրանսիացին ստացել է 153 միավոր:

Ինչպես «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում, այնպես էլ այստեղ, երկրորդ տեղը գրավել է Լամին Յամալը: 18-ամյա ֆուտբոլիստը ստացել է 97 միավոր:

Եռյակը եզրափակել է «Բավարիայի» ռմբարկու Հարի Քեյնը (62 միավոր):

Leave a Comment