Թբիլիսին հաշվի է առնում ադրբեջանական և հայկական շահերը, բանակցում՝ երեք երկրների համար շահավետ լուծում գտնելու նպատակով, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք լիովին հաշվի ենք առնում ադրբեջանական և հայկական կողմերի ընդունելի շահերը։ Մենք ունենք մեր առաջնահերթությունները, և ես հավատում եմ, որ բանակցությունների միջոցով մենք հեշտությամբ կգտնենք բոլոր երեք երկրների շահերը բավարարելու լավագույն միջոցը», — ասել է նա:
Վրաստանի վարչապետը հավելել է, որ կողմերը բանակցություններ են վարում նաև Հարավային գազային միջանցքի շուրջ։
«Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունները լավատեսության հիմք են տալիս, և վրացական կողմը հույս ունի փոխշահավետ համաձայնության հասնել», — եզրափակել է նա։