ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է 500.001-ից մինչև 1 մլն դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ապահովագրավճարի հաշվարկը։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է նախարարի ֆեյսբուքյան էջից։
500000-ից 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների համար ինչպես է հաշվարկվելու ապահովագրավճարը։
Եվ այսպես, ապահովագրավճարը ամսական կազմում է 10800 դրամ։ 10800 դրամից 7500 դրամը կազմում է ձեր զինապահի խնայողությունը։
Դուք մինչև այս վճարում էիք 8500 դրամ զինապահին, շարունակելու եք 2026 թվականից վճարել 1000 դրամ, և սա այս 7500 դրամ խնայողությունը ուղղվելու է առողջության ապահովագրությանը։
Մնացած 3300 դրամը պահվելու է ձեր աշխատավարձից, բայց այս 3300 դրամը դուք հաջորդ տարի 2027 թվականին ֆիզիկական անձանց հայտարարագրման ինստիտուտով կարողանալու եք վերադառնալ դարձնել ձեր եկամտահարկից ստացվող որպես գումար։
Ֆիզիկական անձանց հայտարարագրման միջոցով մինչև 50,000 դրամ տարվա համար ձեր վճարած եկամտահարկից կարող եք վերադարձ ստանալ առողջության ապահովագրության համար, և այս 3,300 դրամը 2027 թվականին դուք կարող եք հետ ստանալ, բայց 2026 թվականի համար ձեր աշխատավարձից պահվելու է այս 3300 դրամը: