Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի N 1051-Ն որոշումը

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հրապարակված և ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի N 1051-Ն որոշումը ուժը կորրցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծը, որով առաջարկում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի N 1051-Ն որոշումը՝ համապատասխանեցնելով օրինականության Սահմանադրական սկզբունքի պահանջներին։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի N 1051-Ն որոշման ընդունման իրավական հիմքը «Ոստիկանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ին և 6.2-րդ կետերի համաձայն, ոստիկանությունը հանցագործություններ հայտնաբերելիս և բացահայտելիս իրավունք ունի ՀՀ կառավարության սահմանած կարգով իրականացնելու՝

  • քրեագիտական հաշվառումներև 
  • կենսաբանական ծագում ունեցող հետքերով ծանր և
  • առանձնապես ծանր և
  • սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ

ուղղված հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու (բացահայտելու) նպատակով իրականացնել կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագրերի հաշվառումներ:

Ու՞մ է վերաբերել նշված գործառույթները

Նշված գործառույթները վերաբերել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությանը։ 

Դեռևս 2024 թվականին ՀՀ արդարադատության նախարարության կողմից նախաձեռնվել էր ՀՀ ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչության հենքի վրա ստեղծվի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, իսկ կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին ճանաչվի ՀՀ քննչական կոմիտեն։

Որի հաշվառմամբ ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի  N 650-Ն որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեվտրային կազմակերպությունը որի գործառույթներում, արդեն իսկ նախատեսվել են համապատասխան քրեագիտական հաշվառումներ իրականացնելու վերաբերյալ կարգավորումներ։

2025 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-316-Ն օրենքը, որի  4-րդ հոդվածի 2-րդ մասով ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի N 1051-Ն որոշման ընդունման համար իրավական հիմք հանդիսացող  «Ոստիկանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ին և 6.2-րդ կետերը։

Ի՞նչ է առաջարկվում նախագծով

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի N 1051-Ն որոշումը՝ համապատասխանեցնելով օրինականության Սահմանադրական սկզբունքի պահանջներին։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում ռազմավարական փասթաթղթերից։

Բյուջետային ազդեցություն

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Նախագծի ընդունման արդյունքում ուժը կորցրած կճանաչվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի N 1051-Ն որոշումը։






Կարդացեք նաև՝

Leave a Comment