Մանդատը ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել. Կարեն Կարապետյան • Tribune.am

Ցանկացած կուսակցության մեջ պետք է լինեն պրոգրեսիվ և ռեգրեսիվ ուժեր, դա բնական է: Ոչ թե միայն կուսակցական պայքար պետք է լինի, այլ պետք է լինի ներկուսակցական պայքար, փիլիսոփայության առաջին օրենքը հակասությունների միասնությունը և պայքարն է, որը տալիս է զարգացում:

Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հայրը՝ Կարեն Կարապետյանը:

Նարեկ Կարապետյանը տեսանյութին կից գրել է՝  «Հայրս այս հայտարարություններն արել է 2017 թվականին, Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ, մոտավորապես այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը  պատվերով «Սասնա ծռերի» միտինգն էր ցրում»:

Տեսանյութում Կարեն Կարապետյանն ասում է, որ իրեն ճանաչողները գիտեն՝ մանդատն իր համար երբեք ինքնանպատակ չի եղել։ 

«Դա ես ընդամենը օգտագործել եմ օգնելու համար։ Բոլորդ գիտեք, որ իմ անձնական հնարավորությունները և իմ ընտանիքի համեստ հնարավորությունները բավարար են,  միշտ փորձել ենք լռակյաց, առանց ավելորդ էմոցիաների օգնել՝ ինչքան կարողացել ենք», — ասել է Կարապետյանը։

Leave a Comment