ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր կգումարեն

Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ԱԺ-ից։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա դեկտեմբերի  17-ին՝ ժամը 10:00-ին, 214  դահլիճում:

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 10:00-ին, 114  դահլիճում տեղի կունենա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի դեկտեմբերի 17-ին` ժամը 10:00-ին, 314 դահլիճում:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա դեկտեմբերի 17-ին՝ ժամը 10:30-ին, 414 դահլիճում:

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 10:30-ին, 214 դահլիճում կհրավիրվի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:






Կարդացեք նաև՝


Leave a Comment