Իսպանիան աշխարհի չեմպիոն դառնալու ամենամեծ հնարավորությունն ունի․ Ֆիգու

Պորտուգալիայի հավաքականի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն կարծում է, որ Իսպանիայի ազգային ընտրանին աշխարհի 2026 թվականի առաջնությունը հաղթելու գլխավոր ֆավորիտն է, հաղորդում է Marca-ն:

«Ես չգիտեմ՝ կհաղթի՞ Իսպանիան, քանի որ հիմա դա կանխատեսել հնարավոր չէ։ Բայց, անկասկած, Իսպանիան աշխարհի չեմպիոն դառնալու ամենամեծ հնարավորությունն ունի:

Պորտուգալիայի նպատակը եզրափակիչ հասնելն ու հաղթելն է: Ես հավատում եմ Բրազիլիայի, Արգենտինայի, Պորտուգալիայի և Իսպանիայի հնարավորություններին»,- ասել է Ֆիգուն:

Մունդիալ-2026-ը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը Միացյալ Նահանգներում, Մեքսիկայում և Կանադայում: Առաջին անգամ մրցաշարին կմասնակցեն 48 երկրների ազգային հավաքականներ:

Leave a Comment