Ռուսների վերաբերյալ ՄՕԿ-ի խորհուրդը ՈՒԵՖԱ-ն չի ընդունի

ՈՒԵՖԱ-ն չի պատրաստվում թույլ տալ Ռուսաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականներին մասնակցել պաշտոնական մրցաշարերի, հաղորդում է RTE-ն:

Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեն ՈՒԵՖԱ-ին խորհուրդ էր տվել Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականների վերադարձնել պաշտոնական մրցաշարեր:

Ռուսաստանի ազգային և մյուս տարիքային հավաքականները 2022 թվականի փետրվարից չեն մասնակցում պաշտոնական խաղերի: Պատճառը դեռևս շարունակվող ռուս-ուկրաինական հակամարտությունն է:

Leave a Comment