ՊՍԺ-ի հայտացուցակը Միջմայրցամաքային գավաթի եզրափակչի համար

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գործող հաղթող ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Միջմայրցամաքային գավաթի խաղարկության եզրափակչի համար նախատեսված հայտացուցակը։

Դարպասապահներ՝ Լյուկա Շևալյե, Մատվեյ Սաֆոնով, Ռենատո Մարին։

Պաշտպաններ՝ Լուկաս Բերալդո, Մարկինյոս, Իլյա Զաբառնի, Լուկա Էռնանդես, Նունու Մենդեշ, Ուիլյամ Պաչո։

Կիսապաշտպաններ՝ Խվիչա Կվարացխելիա, Ֆաբիան Ռուիս, Դեզիրե Դուե, Վիտինյա, Լի Կան Ին, Սենի Մայուլու, Բրեդլի Բարկոլա, Վարեն Զայիր-Էմերի, Քենտեն Նջանտու, Իբրահիմ Մբայե, Ժոաու Նևեշ։

Հարձակվողներ՝ Գոնսալու Ռամուշ, Ուսման Դեմբելե։

Եզրափակչում ՊՍԺ-ն դեկտեմբերի 17-ին Կատարի Ալ Ռայան քաղաքում կհանդիպի Լիբերտադորեսի գործող գավաթակիր, բրազիլական «Ֆլամենգոյի» հետ։

Leave a Comment