Այտանա Բոնմատին՝ 3-րդ տարին անընդմեջ աշխարհի լավագույն ֆուտբոլիստուհի — Armsport.am

Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Այտանա Բոնմատին երրորդ տարին անընդմեջ ճանաչվել է ՖԻՖԱ-ի կանանց լավագույն ֆուտբոլիստ:

Չնայած այն հանգամանքին, որ թե՛ «Բարսելոնան» (Չեմպիոնների լիգայում), թե՛ Իսպանիայի հավաքականը (Եվրո-2025-ում) պարտություն կրեցին եզրափակիչներում, Բոնմատին երկու մրցաշարերում էլ ճանաչվեց լավագույն խաղացող (MVP): Նրա ոգեշնչող խաղի շնորհիվ «Բարսելոնան» նվաճեց Իսպանիայի ներքին բոլոր տիտղոսները:

Ցավոք, ժամանակակից ֆուտբոլի 27-ամյա աստղը դեկտեմբերի սկզբին ստիպված էր ենթարկվել վիրահատության՝ սրունքի ոսկորի կոտրվածքի պատճառով:

Հիմնական նվաճումները

  • Իսպանիայի չեմպիոն (Liga F) 2024/25
  • Իսպանիայի սուպերգավաթակիր (2024/25)
  • ՈՒԵՖԱ-ի կանանց Եվրո-2025-ի փոխչեմպիոն և մրցաշարի լավագույն խաղացող
  • Կանանց Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի փոխչեմպիոն և լավագույն խաղացող
  • Կանանց Չեմպիոնների լիգայի լավագույն ասիստենտ

Հաղթողը որոշվել է քվեարկության արդյունքում, որին մասնակցել են կանանց ազգային հավաքականների գլխավոր մարզիչները, ավագները, լրագրողները և երկրպագուները (ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում): Յուրաքանչյուր խմբի ձայները կազմել են ընդհանուր արդյունքի 25%-ը: Հաշվի են առնվել ֆուտբոլիստուհիների ելույթները 2024 թ. օգոստոսի 11-ից մինչև 2025 թ. օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում:

Leave a Comment