«Ռեալ Սոսյեդադը» հայտարարել է գլխավոր մարզիչ Սերխիո Ֆրանսիսկոյին պաշտոնանկ անելու մասին։
«Ռեալ Սոսյեդադի» երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Ջոն Անսոտեգին նշանակվել է առաջին թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։
46-ամյա Ֆրանսիսկոն մրցաշրջանի մեկնարկից էր գլխավորում թիմը: Մինչև այդ նա գլխավորում էր «Ռեալ Սոսյեդադի» երկրորդ թիմը:
«Ռեալ Սոսյեդադը» 16 միավորով 15-րդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում: