Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը ճանաչվել է Հայաստանի 2025 թվականի լավագույն մարզիչ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Նազարեթյանը լավագույնն է ճանաչվել 15 ձայնով: Նրա գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր: