«Արդարադատության» եվրոպական չափանիշը հասավ ՀՀ․ հայկական Հուսեյնը պատրաստվում է ընտրությունների

Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը գրում է․

«Արդարադատության եվրոպական չափանիշները վերջապես հասան Հայաստան

Քաղաքակիրթ Արևմուտքը, որը բարձրաձայն դատապարտում է ավտորիտարիզմն ու անօրինականությունը այլ երկրներում, վերջապես հաստատեց արդարադատության, ազատության և ժողովրդավարության իր չափանիշները Հայաստանում։

Ազգային ժողովի նախկին պատգամավորի վրա ցերեկով հարձակվում են դիմակավորված անձինք՝ լրագրող-դավաճանին քննադատելու համար։ Հարձակվում են վախկոտի պես՝ խմբով, դիմակներով։ Կոտրում են նրա քիթը, մարմնական վնասվածքներ հասցնում, նրան տեղափոխում են հիվանդանոց։ Կասկածյալներին ձերբակալում են, իսկ հետո ազատ արձակում դատարանի դահլիճից։ Բռնաճնշումների և բռնության ևս մեկ դեպք մնում է անհետևանք։

«Ազգային հեռուստատեսության» Առաջին ալիքով հերթական կաշառված գրանտակերը հանդես է գալիս արքեպիսկոպոս Միքայելի հասցեին վիրավորանքներով և ֆիզիկական բռնության կոչերով։ Սա հեռարձակվում է ամբողջ Հայաստանով մեկ։ Ո՛չ վիրավորանքները, ո՛չ բռնության կոչերը որևէ հետևանք չեն ունենում։ Էլ չենք խոսում այդ խմբակի առաջնորդի մասին, ով սպառնում է բոլորին նստեցնել, բոլորին ոչնչացնել, ամբողջ հանրապետության առաջ խոսում է իր մարմնի տարբեր մասերի մասին և հայտարարում, որ կառավարությունն ինքն է։ Կալլասը սա էլ է համարում եվրոպական ժողովրդավարություն։

Պետք է կոչ անել մեր քաղբանտարկյալներին քննադատել այն առաջնորդներին, որոնց չեն սիրում Արևմուտքում։ Այդ դեպքում անմիջապես կլինեն և՛ սենսացիոն ռեպորտաժներ, և՛ համաեվրոպական վրդովմունքի ալիք, և՛ պատժամիջոցներ, և՛ իրավապաշտպանների բարձրագոչ հայտարարություններ, և՛ միջազգային նորմեր։ Այ, այդ ժամանակ կաշխատեն եվրոպական բոլոր ԶԼՄ-ները, բոլոր ՀԿ-ները, բոլոր երկակի ստանդարտները։

Քաղաքակիրթ Եվրոպան շարունակում է ծափահարել հայկական «ժողովրդավարությանը»՝ վերջնականապես կորցնելով սեփական անձի հանդեպ ցանկացած հարգանք։ Կալլասը խոստանում է էլ ավելի շատ փող ուղարկել, որպեսզի էլ ավելի շատ նստեցնեն ու ծեծեն, իսկ հետո համոզեն հայերին վաճառել հայրենիքի մնացորդները «բեզվիզի», փողի ու խաշլամայի դիմաց։

Մինչդեռ Փարիզում ֆրանսիացիները վերջապես փողոց են դուրս եկել՝ բողոքելով չստացված Նապոլեոնի դեմ, ում վարկանիշը 13% է։ Այն նույն Նապոլեոնի, որը միջնորդ էր Արցախի հանձնման ժամանակ, արցունքն աչքերին մեջբերում էր Ազնավուրի երգերը, «եղբայրական հայ ժողովրդին» պաշտպանություն էր խոստանում և 120 000 հայերի դարձրեց փախստական։

Որքան մոտենան ընտրությունները, այնքան ավելի լկտի է իրեն պահելու լրագրող-դավաճանը, այնքան ավելի կեղծավոր կերպով են նրան հովանավորելու եվրոպական տերերը, և այնքան ավելի դաժանորեն են ճնշելու նրա բոլոր ընդդիմախոսներին։ Հայկական Սադամ Հուսեյնը կգնա ընտրությունների 99% մասնակցությամբ և կստանա ձայների 150%-ը։ Մնում է միայն ոչինչ չսպասել «ընդդիմությունից»»։

Leave a Comment