Ադրբեջանի հետ երկխոսություն վարելով՝ մենք միաժամանակ առաջ ենք մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. Էրդողան

Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Ինչպես հայտնում է Anadolu- ն,  հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեսպանների 16-րդ համաժողովում։

«Ադրբեջանի հետ երկխոսություն վարելով՝ մենք միաժամանակ առաջ ենք մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը», – նշել է Թուրքիայի առաջնորդը։

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ հաջորդ տարվա սկզբից այս ուղղությամբ մի քանի խորհրդանշական քայլեր կձեռնարկվեն։

Leave a Comment