«ՀՀ տարածքով 161 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոցի փոխադրման փորձ կատարած օտարերկրացին կալանավորվել է»․ ՔԿ

«ՀՀ տարածքով 161 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոցի փոխադրման փորձ կատարած օտարերկրացին կալանավորվել է»․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի նոյեմբերի 24-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ օտարազգի քաղաքացին պայմանավորվածություն է ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով՝ 161 կգ «Հերոին» տեսակի թմրամիջոցը մաքսանենգությամբ ապօրինի ՀՀ, իսկ հետագայում այլ երկիր տեղափոխելու և այնտեղ իրացնելու շուրջ: Վերջինս մինչ ՀՀ մուտք գործելը թմրամիջոցը տեղադրել է բեռնատար ավտոմեքենայի կցորդի առջևի մասում նախապես պատրաստված գաղտնարանում:

Այնուհետև, Ա.Ա.-ն 161 կգ «Հերոին» տեսակի թմրամիջոցը բեռնատար ավտոմեքենայի կցորդի առջևի մասում նախապես պատրաստված գաղտնարանում պահելու եղանակով, նոյեմբերի 24-ին ապօրինի տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել տեղափոխել այլ երկիր, քանի որ նույն օրը ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից իրականացված մաքսային զննման արդյունքում թաքցված թմրամիջոցը հայտնաբերվել է, իսկ Ա.Ա.-ն ձերբակալվել է:

Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) և 43-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը նախապատրաստելը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

«ՀՀ տարածքով 161 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոցի փոխադրման փորձ կատարած օտարերկրացին կալանավորվել է»․ ՔԿ

Leave a Comment