Մեծ Բրիտանիան պատրաստ է մարզել Գազայի հատվածում գործող միջազգային կայունացման ուժերի անդամներին։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը՝ պատասխանելով Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի (խորհրդարանի ստորին պալատ) անդամների հարցերին։
«Մենք չենք սպասում, որ բրիտանական զորքերը կլինեն միջազգային կայունացման ուժերի մաս, մենք նման մտադրություններ չունենք, չնայած, մենք միշտ պատրաստ ենք օգնություն ցուցաբերել պլանավորման կամ նախապատրաստման հարցում», -ասել է նա։
Նախարարը նշեց, որ ռազմական կոնտինգենտի ձևավորման ուշացումը պայմանավորված է դրա մանդատի վրա ընթացիկ աշխատանքներով:
Քուփերը հավելեց, որ Լոնդոնը պատրաստ է նաև օգնել Գազայի խմբավորումների զինաթափման հարցում՝ օգտագործելով Հյուսիսային Իռլանդիայում ունեցած իր փորձը: