Բարսեղյանի «Սլովանը» տարին ավարտում է առաջին տեղում

Սլովակիայի առաջնության 18-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական դաշտում 3-2 հաշվով հաղթել է անմիջական մրցակիցներից «Ժիլինային»։

Տանտերերից 83-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։

«Սլովանը» 39 միավոր ունի և տարին ավարտում է առաջին տեղում։ «Ժիլինան» 38 միավորով երկրորդն է։

Leave a Comment