Բոլորը խուսափում են Ծառուկյանից․ Հուկեր

UFC-ի մարտիկ Դեն Հուկերը խոսել է թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանի մասին, տեղեկացնում է Home of Fight-ը։

«Միանշանակ պատճառ կա, որ Տոպուրիան չի ուզում մենամարտել Ծառուկյանի հետ։ Արմանը խնդիր է. բոլորը խուսափում են նրանից։ Իլյան ընդմիջում վերցրեց, իսկ մյուս երկուսը չեն ցանկանում հանդիպել նրա հետ»,- ասել է նորզելանդացի մարտիկը։

Թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Տոպուրիան անձնական խնդիրների պատճառով մինչև 2026թ. գարուն մենամարտ չի անցկացնելու։ Ժամանակավոր չեմպիոնական գոտու համար հունվարին կպայքարեն Փեդի Փիմբլեթն ու Ջասթին Գեյջին։

Ծառուկյանը նոյեմբերի 22-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում UFC Fight Night 265 մրցաշարում խեղդող հնարքով հաղթել էր Հուկերին։

Leave a Comment