Թոքաբորբով հիվանդների թիվն աճում է․ մեկ շաբաթում դիմել է 937 պացիենտ

16 Դեկտեմբերի, 2025

«Շարունակում է դիտվել սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն։ 50-րդ շաբաթվա ընացքում գրանցվել է սուր շնչառական հիվանդություններով պայմանավորվծ 15,151 դիմելիություն, ինչը, համեմատած նախորդ շաբաթվան, բարձր է 1,2 անգամ»,- մամուլի ասուլիսում ասաց առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիճակագրության և վերլուծության բաժնի պետ Աիդա Հովհաննիսյանը։

Ասաց, որ գրանցված դեպքերի 80 տոկոսը կազմում են 0-18 տարեկան երեխաները։ Շրջանառվում են գրիպը՝ A տեսակի H3N2 ենթատեսակը, բոկավիրուսի և ռինովիրուսի հարուցիչները։

Մքանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment